Main » 2013 Օգոստոս 14 » 10 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ ԷՅՆՇՏԵՅՆԻՑ
18:09 10 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ ԷՅՆՇՏԵՅՆԻՑ | |
1.Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանցամենամեծ սխալը: 2. Կրթությունը դա այն է, երբ մոռանում ես այն ամենի մասին, ինչ սովորեցրել են դպրոցում և հիշում ես այն, ինչ տվել է կենսափորձդ: 3.Երևակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար: 4.Արվեստի գաղտնիքը կայանում է հետևյալում` գաղտնի պահպանիր քո ներշնչանքը: 5.Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության.նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը: 6.Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է: 7.Երբ ես ուսումնասիրում եմ ինձ եւ իմ մտածելու կարողությունը, ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ երեւակայության շնորհն ու ունակությունը ինձ համար ավելի արժեքավոր է: 8.Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին, պետք է դառնաս ոչխար: 9.Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ ապա խաղալ բոլորից լավ: 10.Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը մարդուն` պատահական չէ տրված: | |
|
Total comments: 0 | |