Շաբաթ, 2024-04-27, 07:33

Flag Counter Попкорн-коты (30 гифок)
Main » 2013 » Օգոստոս » 14 » ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՁԱԽԼԻԿՆԵՐԸ : Մաս 2-րդ
12:30
ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՁԱԽԼԻԿՆԵՐԸ : Մաս 2-րդ

Բարաք Օբամա

Բոլոր ձախլիկների մոտ գերակշռող է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է «ստեղծագործ մտածողության» համար, ինչպես նաեւ մարդու էմոցիոնալ դրսեւորումների համար: Այդ առումով շատ ձախլիկներ մեծ եւ ականավոր անձնավորություններ են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհի 15% ձախլիկներից է, իսկ 2009թ.-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:


 Անջելինա Ջոլի

Ի հավելում մեկ «Օսկարի» եւ երեք «Ոսկե գլոբուսի», որոնք նա ստացել է կինոյում խաղացած իր դերերի համար, շշմեցուցիչ արտաքին ունեցող Անջելինա Ջոլին ներգրավված է նաեւ լրջագույն հումանիտար նախագծերում. ներկա պահին Ջոլին հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան: Բացի դրանից, դերասանուհին հանդիսանում է 6 երեխաների մայր, որոնցից 4-ը որդեգրած են:


 

Բիլ Գեյթս

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամերիկյան գործարար Բիլ Գեյթսը դարձավ առաջամարտիկ անհատական համակարգիչների ստեղծման մեջ եւ մասսայական օգտագործման ծրագրերի: Այս հանրահայտ ձախլիկը ստեղծել է նաեւ Microsoft ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը:


 

Բրյուս Ուիլիս

Դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Բրյուս Ուիլիսը հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Նա 1989թ.-ին ստացել է նաեւ «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ 2001թ.-ին բացել է իր սեփական ձայնագրման ստուդիան:


 

Օփրա Ուինֆրի

Կին-մեդիամագնատ, սեփական հեռուստաշոուի հեղինակ, հասարակական գործիչ, հեղինակավոր «Forbes» ամսագրի վարկածով՝ ամենաազդեցիկ շոուբիզնեսի ներկայացուցիչ: Եւ այդ ամենը ձախլիկ Օփրա Ուինֆրին է:


 

Պիրս Բրոսնան

Իռլանդացի դերասան Պիրս Բրոսնանը աշխարհին առավել հայտնի է որպես Ջեյմս Բոնդ: Նա Բրիտանական կայսրության ասպետական միաբանության սպա է, ինչպես նաեւ սիրողական նկարիչ եւ օրինակելի ընտանիքի հայր:


 

Ջուլիա Ռոբերթս

Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը առաջինն է դերասանուհիներից, ով ստացել է 20 մլն. դոլար՝ դերի համար, իսկ 2010թ.-ին գլխավորել է մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը, էլ չասած՝ «Ոսկե գլոբուսը» եւ «BAFTA»-ն (մրցանակ կինոարտադրության մեջ ավանդի համար):


 

Թոմ Կրուզ

Ամերիկյան դերասան, բազմաթիվ մրցանակներ ստացած եւ բարձր հոնորարների արժանացած Թոմ Կրուզը ավտոմրցարշավի մոլի երկրպագու է: Նա բավական հաճախ մասնակցում է սպորտային մրցաշարերին, օրինակ «Ֆորմուլա 1»-ին:


 

Վուպի Գոլդբերգ

Եվս մեկ հանրահայտ ձախլիկ: Վուպի Գոլդբերգին համարում են Հոլիվուդի ամենակատակերգու դերասանուհիներից մեկը: Նա նաեւ գիրք է գրել, որը կոչվում է պարզապես «Գիրք», եւ նրանում անդրադառնում է ժամանակակից հասարակության խնդիրներին:


 

Պելե

Աշխարհում շատ կան հաջողակ ձախլիկ ֆուտբոլիստներ՝ Պելեն, Մարադոնան եւ այլն: Պելեն հանդիսանում է աշխարհի խաղերի ռեկորդակիր. նա երեք անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը: «Time» ամսագրի վարկածով՝ Պելեն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է:

Category: Հետաքրքիր | Views: 953 | Added by: M_CLOUD | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Էլ ․ հասցե:
Կրկնիր նկարում պատկերվածը *: