Main » 2013 Օգոստոս 19 » Գարեգին Նժդեհի մտքերից
00:11 Գարեգին Նժդեհի մտքերից | |
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում: Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը: Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ: Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես : Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության: Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական: Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա: Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել: Ավելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս: Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի: Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի: Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ: | |
|
Total comments: 0 | |