Main » 2013 » Օգոստոս » 20 » ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄՏՔԵՐԻՑ : Մաս 2-րդ
00:55 ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄՏՔԵՐԻՑ : Մաս 2-րդ | |
![]() Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր: Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը – վերադաստիարակությունն է: Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով: Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում: Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ: Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ: Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում: Քաջերի յարութիւնն է մահը: Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել: Մի ժողովուրդ` մի ընտանիք: Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան: Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում: | |
|
Total comments: 0 | |