Main » 2015 » Հունիս » 7 » Նրանք արեցին դա! «Բարսելոնան»` եվրոպական ֆուտբոլի նոր արքա
08:56
Նրանք արեցին դա! «Բարսելոնան»` եվրոպական ֆուտբոլի նոր արքա
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2014/15 թթ. խաղարկության հաղթողն է: Կատալոնական ակումբը Բեռլինում կայացած եզրափակչում կարողացել է առավելության հասնել Իտալիայի գործող չեմպիոնի՝ «Յուվենտուսի» նկատմամբ:
Թիմը նվաճեց արդեն ավարտված մրցաշրջանի բոլոր հնարավոր գավաթները, հաղթեց Եվրոպայի ուժեղագույն թիմերին, ցուցադրեց մրցունակ ֆուտբոլ, որն արդեն իսկ կարելի է լավագույնը համարել ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ողջ աշխարհում:
Հանդիպման սկբնամասում «Բարսելոնային» հաջողվել է արագ գոլ խփել: Թիմի ավագ Անդրես Ինեստայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Իվան Ռակիտիչը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալվարո Մորատան կարողացել է գրավել Տեր Շտեգենի դարպասը, ով անհաջող է հետ մղել Կարլոս Տեւեսի հարվածը:Հաղթական գոլը 68-րդ րոպեին խփել է Լուիս Սուարեսը, ով առաջինն է հասել Մեսսիի հարվածից հետո Բուֆոնի հետ մղած գնդակին: Հանդիպաման ավելացրած ժամանակում երրորդ գոլը խփել է Նեյմարը:
«Բարսելոնան» իր պատմության մեջ 5-րդ անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի գավաթը: Վերջին տասնամյակում կատալոնական ակումբը 4 անգամ դարձել է Եվրոպայի ուժեղագույն թիմ:
«Բարսելոնան» իր պատմության մեջ 5-րդ անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի գավաթը: