"Խաթաբալադան" վերջին ժամանակների հայկական լավագույն թատերական ներկայացումներից մեկն է: Պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականին:
Աշխարհում ներկայացումը դիտել են արդեն միլիոնավոր հանդիսատեսներ. դրանից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր», իսկ ներկայացումը` կուռքային:
Ներկայացումը կանխորոշեց "Մեա կուլպա" - ի ծնունդը:
Պիեսի հեղինակ՝ Վահրամ Սահակյան
Ռեժիսորներ՝ Վահե Խաչատրյան և Արթուր Սահակյան
Դերերում` Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Իրինա Դանիելյան, Մարիամ Դավթյան
Հայտնի աֆորիզմներ ներկայացումից:
Մեր քաղաքը հավասա՛ր չի:
- Օրինա՞կ:
- Օրինակ, Նորքի Մասիվը ավելի բարձր է, քան Շրջանայինը. մարդիկ հոգնում են վերուվար անելուց:
- Էքսկավատորներ բերեք դնենք:
- Այ տղա, բետոն ա պետք թափել, բե-տոն, բայց էնքա՛ն բետոն, որ էս ցածր մասը գա ՜ - հավասարվի ա-ա-ա ՜յ էս բարձրին: Մի խոսքով` քաղաքը շողուլի ա պետք բերել:
- Բա ամոթ չի՞, չեն ասի՞ Մոցարտը ում հետ է գնում պանդոկ:
- Համազասպ՝ մի քիչ Համազուսպ եղիր:
|